Երևանում ուզում են տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը. լուսանկար

Հնդկաստանի դեսպանատունը Մահաթմա Գանդիի 150–ամյակի կապակցությամբ առաջարկել է Երևանում տեղադրել նրա արձանը։ Ավագանու անդամներից մեկը հրապարակել է արձանի էսքիզի լուսանկարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Հնարավոր է` Երևանում տեղադրվի հնդիկ քաղաքական և հոգևոր գործիչ Մահաթմա Գանդիի արձանը։ Երևանի Ավագանու անդամ Լևոն Զաքարյանը գրել է Facebook –ի իր էջում, որ իրենք մտորում են Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան առաջարկության մասին։

Հայաստանում ամեն օր 25 դամբարան է ավերվում. ինչ արժեք ունի Դալմայի այգիներում գտնվածը

«Հնդկաստանի դեսպանատունը մեզ առաջարկել է Երևան քաղաքում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը։ Առաջարկվող վայրերն են Օղակաձև զբոսայգին կամ Հանրապետական հիվանդանոցի հարակից զբոսայգին», – գրել է Զաքարյանը։

Հնդկաստանի դեսպանատունը արձանի պատրաստի էսքիզով դիմել է և՛ քաղաքապետարան, և՛ ՀՀ ԱԳՆ։ Համաձայնության դեպքում դեսպանատունն իր վրա է վերցնում բոլոր ծախսերը։ Արձան տեղադրելու առիթը Գանդիի 150–ամյակն է։

Երևանում ուզում են տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը. լուսանկար

Մահաթմա Գանդիի 150–ամյակի կապակցությամբ 2019թ.-ի հոկտեմբերի 2-ին մեկնարկել է Դելիից մինչև Ժնև կազմակերպվող «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն խորագրով» մեկամյա քայլերթ, որն անցնելու է նաև Հայաստանով և Արցախով: Քայլերթի մասնակիցներն այժմ Հայաստանում են:

Մարտի 1-ի զոհերի հուշարձանի տեղադրումը հետաձգվում է. ոչ մի նախագիծ չեն հավանել