Նախկին պաշտոնյաներից ով որքան գումար է վճարել պետբյուջե. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը հաշվել է, թե որքան գումար են վերադարձել Սերժ Սարգսյանի եղբայրն ու թիկնազորի նախկին պետը, Գագիկ Խաչատրյանն ու Մանվել Գրիգորյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է, որ 2018 թվականից ի վեր կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում պետական բյուջե է վերադարձվել 105 մլն դոլարի գումար: Սա պաշտոնական տեղեկություն է։

Պետբյուջեն «թավշյա հեղափոխությունից» առաջ և հետո

Իսկ ո՞վ և որքա՞ն գումար է վերադարձրել պետական բյուջե։

«Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանն ու իր կինը պետական բյուջե են վերականգնել 2,8 մլրդ դրամ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը վերականգնել է շուրջ 1 մլրդ դրամ, Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը փոխհատուցել է 18,5 մլն դոլար. Ալեքսանդր Սարգսյանը նաև վերականգնել է Վլադիմիր Գասպարյանի և այլ անձանց կողմից պետությանը պատճառված վնասը՝ 54 մլն դրամ»,– գրում է պարբերականը:

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը պետությանը նվիրաբերել է Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը։ Այն ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ։

«Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերվող տարածքի շուկայական արժեքը գնահատվում է 5.084 մլրդ դրամ՝ ավելի քան 10.5 մլն դոլար։ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը պետությանը փոխհատուցել է 102 մլն դրամ, իսկ, օրինակ, մաքսայինի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքը հարուցված քրեական գործից հետո պետությանը տարածք է նվիրաբերել. «Գոլդեն Փելես» հյուրանոցի համար մինչև հիմա, սակայն, գնորդ չի գտնվել»,– նշված է հոդվածում:

Թերթը հավելում է, որ սա վերջնական պատկերը չէ, և առաջիկայում նոր հատկացումներ կրկին կարող են լինել:

Երկու տարում ՀՀ բյուջեն ավելացել է 505.4 միլիարդ դրամով. Նիկոլ Փաշինյան