Մասիսում 5 ու կես կգ քաշով, 60 սմ հասակով դյուցազուն է ծնվել. լուսանկար

Երեխան ծնվել է կեսարյան հատման միջոցով, ծննդկանի 2-րդ զավակն է։ Նրան կոչել են Մաքս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Արարատի մարզպետարանը Facebook–ի իր էջում «Հրաշք լուր» վերտառմամբ ուրախ տեղեկություն է հրապարակել։

Պարզվում է փետրվարի 10–ին Մասիսի Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնվել է արական սեռի հրաշք, հսկա բալիկ` 5500 կգ քաշով, 60 սմ հասակով։

Երևանում կինը 12-րդ երեխային է լույս աշխարհ բերել. լուսանկարներ

Երեխան ծնվել է կեսարյան հատման միջոցով, ծննդկանի 2-րդ զավակն է։ Նրան կոչել են Մաքս։

Մասիսի բժշկական կենտրոնի և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ողջ անձնակազմը շնորհավորում է մայրիկին՝ Մասիս քաղաքի բնակչուհի Լուսանուշ Սամվելյանին` ցանկանալով երջանիկ մայրություն, իսկ բալիկին անհոգ մանկություն։

Մայրերը «մաղարիչ» կանեն, բայց մանկապարտեզները պատրա՞ստ են ընդունել 0-2 տարեկան երեխաներին

Լուսանուշ Սամվելյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնում մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ողջ անձնակազմին հոգատար վերաբերմունքի, առողջ նորածիններ և երջանիկ մայրեր տուն ուղեկցելու համար։