Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈւ խնդրանքին

Հայկական կողմից թույլատրված գործողության ողջ ընթացքում ադրբեջանական որոնողական խմբի աշխատանքների համար ապահովվել են անվտանգության բոլոր պայմանները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Տավուշի Մովսես գյուղի հատվածում այսօր ՀՀ ԶՈւ և Ադրբեջանի ԶՈւ միջդիրքային տարածքում ադրբեջանական ականազերծման խմբի կողմից իրականացվել են օրեր առաջ անհայտ հանգամանքներում կորած ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքներ:

Ով է պատասխան տալու 3 զինվորի մահվան համար. քրեական գործ է հարուցվել

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, որոնողական աշխատանքներն իրականացվել են ադրբեջանական կողմի խնդրանքով, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և ԿԽՄԿ աջակցությամբ։

Աշխատանքների արդյունքում, ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել և տարհանվել են զոհված ադրբեջանցի զինծառայողի մարմնի մասերը:

Հայկական կողմից թույլատրված գործողության ողջ ընթացքում ադրբեջանական որոնողական խմբի աշխատանքների համար ապահովվել են անվտանգության բոլոր պայմանները:

Արթուր Բաղդասարյանն ու Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից

Հիշեցնենք, որ փետրվարի 15–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկմանը, որի ընթացքում Ալիևը հիշատակեց հենց այդ օրն ադրբեջանական ԶՈւ զինվորի մահվան մասին, ինչի ի պատասխան Փաշինյնն ասաց, որ հայկական կողմն էլ վիրավոր ունի։