Հայկական «Աղոթք»` ի աջակցություն Չինաստանի. երկկողմանի ծրագրերը կիրականացվեն

Ի աջակցություն Չինաստանի` Երևանում ակցիա անցկացվեց, որը կորոնավիրուսի համաճարակի հետ կապված համերաշխության նշան էր` ուղղված Չինաստանի ժողովրդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Հայաստանի և Չինաստանի միջև 2020 թվականի համար նախանշված ծրագրերն անպայման կիրականացվեն։ Հայաստանի նկարիչների միությունում այսօր կազմակերպված միջոցառման ժամանակ նման համոզմունք հայտնեց Հայաստանում Չինաստանի դեսպան Տյան Էրլունը։

Մոլորակի բնակչության 66%–ը կարող է կորոնավիրուսով վարակվել. ԱՀԿ փորձագետ

Հայկական «Աղոթք»` ի աջակցություն Չինաստանի. երկկողմանի ծրագրերը կիրականացվեն

«Փետրվարին մենք Չինաստանից պատվիրակության էինք սպասում, սակայն նրանց այցելությունը կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգվել է», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց դեսպանը։

Նա վստահեցրեց սակայն, որ սա ժամանակավոր երևույթ է, և շուտով այցը կկայանա։

Հայկական «Աղոթք»` ի աջակցություն Չինաստանի. երկկողմանի ծրագրերը կիրականացվեն

Դեսպանը նշեց, որ Չինաստանում հսկայական ջանքեր են գործադրել, մի քանի տասնյակ հազարավոր բժիշկներ կենտրոնացած են կորոնավիրուսի դեմ պայքարի վրա։ Եվ սա իր դրական արդյունքն է տալիս. վերջին 15 օրերին նվազել է կորոնավիրուսով վարակվածների և ավելացել հիվանդանոցներից դուրս գրվածների թիվը։

Կորոնավիրուսն առարկաների վրա կարող է ապրել ավելի երկար, քան ենթադրվում էր․ հետազոտություն

Հայկական «Աղոթք»` ի աջակցություն Չինաստանի. երկկողմանի ծրագրերը կիրականացվեն

Դեսպանը շոյված էր հայ նկարիչների կազմակերպած ակցիայից։ Երկու օր 6 հայ նկարիչ հայկական աղոթքի ուղեկցությամբ համանման կտավներ են կերտել։ Նկարիչներն իրենց այս նախաձեռնությամբ նպատակ ունեն աջակցել Չինաստանի ժողովրդին կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում։

Հայկական «Աղոթք»` ի աջակցություն Չինաստանի. երկկողմանի ծրագրերը կիրականացվեն

«Նկարիչների նախաձեռնությունն ամբողջությամբ արտացոլում է երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության խոր զգացումը, որը երկար տարիների պատմություն ունի»,–ասաց դեսպանը։

Հայաստանը քեզ հետ է, Չինաստա՛ն. գոտեպնդող տեսանյութ կորոնավիրուսի դեմ պայքարողների համար

Հայկական «Աղոթք»` ի աջակցություն Չինաստանի. երկկողմանի ծրագրերը կիրականացվեն

Նրա խոսքով` անկախ նրանից, որ Չինաստանը համախմբել է ողջ ուժերը` ֆինանսական միջոցները, մարդկային ռեսուրսները, իրենց համար նման աջակցությունը շատ կարևոր է։

Հայկական «Աղոթք»` ի աջակցություն Չինաստանի. երկկողմանի ծրագրերը կիրականացվեն