Դադիվանքում տեղադրված գանձանակը գողացել են

Ոստիկանություն զանգողը հայտնել է, որ եկեղեցում գողություն է կատարվել։ Ոստիկանները պարզել են, թե երբ է կատարվել գողությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Անհայտ անձը հափշտակել է Դադիվանք եկեղեցական համալիրում տեղադրված գանձանակը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի հանրապետության ոստիկանության մամուլի ծառայությունը։

Վանքի անվտանգությունը հսկող քահանան. տեր Հովհաննեսը փորձում է փրկել Դադիվանքը փլուզումից

Փետրվարի 18-ին Շահումյանի շրջանի բնակիչ, 1965թ. ծնված Գ. Գ.-ն հեռախոսով հաղորդել է Արցախի ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին, որ Դադիվանք եկեղեցուց գողություն է կատարվել։

ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են,որ նույն օրը ժամը 18:50-ից մինչև 19:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հափշտակել է եկեղեցական համալիրում տեղադրված գանձանակը:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը:

Հոգու ձգողականության կետը. Դադիվանքը` ռուս բլոգերի աչքերով