Արթուր Բաղդասարյանն ու Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Ռազմական ոստիկանապետին և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետին աշխատանքից ազատելու որոշումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից ազատելու որոշումները:

Արթուր Բաղդասարյանն ու Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից

Նշենք, որ Արթուր Բաղդասարյանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է 2017 թվականի մայիսի 25-ին: Իսկ 2020–ի հունվարի 27–ին ՀՀ նախագահի հրամանով նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

Ալեքսան Ալեքսանյանը ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2019 թվականի նոյեմբերի 28-ին:

«Հորդորում ենք զերծ մնալ զգացմունքայնությունից». ՀՀ ԳՇ-ն` 13 մահացած զինծառայողների մասին

Ալեքսանյանը 2012–ին ստացել է գեներալ–մայորի զինվորական կոչում։ Պարգևատրվել է «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Հայրենիքի մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, ՀՀ և ԼՂՀ Մարտական ծառայության պետական, «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանների և այլ գերատեսչական մեդալներով, անվանական զենքով: 1992–ից 2003թթ նա ՀՀ ԶՈւ կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ։

Հիշեցնենք` 2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Արցախի և Հայաստանի Զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 13 դեպք, որից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ։ Մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են:

Արթուր Բաղդասարյանն ու Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից

Հիշեցնենք նաև, որ փետրվարի 17-ին վարչապետի մոտ խորհրդակցություն էր տեղի ունեցել` զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ կայացվել են մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային փոփոխությունների հետ կապված որոշումներ: