«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորն ամորձիները մեխել է աթոռին

Կալանավորը ՔԿՀ–ում է հայտնվել սպանության փորձ կատարելու մեղադրանքով, բայց նա իրեն մեղավոր չի համարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. «Արմավիր» ՔԿՀ-ում 39-ամյա կալանավոր Հարություն Բ.-ն ամորձիները մեխել է աթոռին։ «Փաստինֆոյի» հետ զրույցում տեղեկությունը հայտնել է նրա պաշտպան Էդգար Թովմասյանը։

«Օրենքով գողերի» դեմ պայքարը նոր չէ, կամ կանոններ` հազարավոր կալանավորների կյանքի գնով

Պաշտպանի փոխանցմամբ՝ կալանավորն ունի էպիլիեպսիային նմանվող հիվանդություն և համապատասխան դեղորայք է ընդունում։

«Տվյալ դեպքում «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկները հրաժարվել են տրամադրել դեղորայքը, ինչի պատճառով սրվել էր հիվանդությունը։ Կոնկրետ ես, երբ այցելեցի, ցնցումների մեջ էր։ Հիվանդությունը կարող է հասցնել ուշագնացության»,- ասել է Թովմասյանը։

Պաշտպանի խոսքով՝ այցելության ժամանակ, երբ պահանջել է, որ բժիշկը գա, տեղում քննարկեն, լուծեն խնդիրը, բժիշկը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ գործադուլ են անում և չի կարող մտնել ՔԿՀ տվյալ սենյակ։

ՔԿՀ-ներում աշխատավարձերը բարձրացրել են. նախարարը` թափուր հաստիքների մասին

Թովմասյանն ասել է, որ Հարություն Բ.-ի հարազատները դիմելու են նաև Մարդու իրավունքների պաշտպանին։

Հարցին, թե արդյոք նախկինում եղե՞լ են նմանատիպ ինքնավնասումների դեպքեր, պաշտպանն ասել է, որ նման ձևի ինքնավնասում առաջին անգամ է եղել, որովհետև պահանջները նախկինում ևս եղել են, բայց այս անգամ ընդհանրապես հրաժարվել են տրամադրել դեղորայքը։

Բանտապահները դատապարտյալների հետ մարիխուանա են ծխել, տակի մնացածն էլ հետները տարել են

«Խնդիրն այն է, որ ՊՈԱԿ-ի աշխատակիցները նախկինում տրամադրել են նշված դեղերը և իմ պաշտպանյալը նույնիսկ պահել է օրինակները, տուփերը։ Մոտ 2000-ի քանակությամբ տուփ է մոտը։ Նշված հանգամանքից էլ է նա վրդովված՝ ասելով, որ եթե այժմ պատճառաբանում են, որ իրեն չի հասնում այդ դեղորայքը և չեն տրամադրում, ինչպե՞ս է եղել, որ նախկինում տրամադրել են, իսկ հիմա հրաժարվում են։ Ենթադրվում է, որ դա ընդամենը ձևական բնույթ է կրում և արհեստականորեն զրկում են նրան դեղորայքը ստանալու իրավունքից»,- ասաց փաստաբանը։

Հարություն Բ.-ն մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այսինքն՝ սպանության փորձ կատարելու մեջ։ Գործը գտնվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում՝ դատաքննության փուլում։ Պաշտպանի խոսքով՝ Հարություն Բ.-ն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում։

Ինչ խնդիրներ ու դրական փոփոխություններ կան «Աբովյան» ՔԿՀ–ում