Ալսուն խոստովանել է, որ դստեր համար «ձայներ» է գնել

Հանրահայտ երգչուհին պատմել է, թե ինչու է հաղորդագրություններ ուղարկել իր հեռախոսներից և բարեկամներին էլ խնդրել, որ նույնն անեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Երգչուհի Ալսուն առաջին անգամ խոսել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ» շոուի սկանդալի մասին, որի գլխավոր դերում նրա դուստրն էր ՝ Միկելան:

Սկանդալից հետո 1-ին անգամ Ալսուի դուստրը խոսել է «Ձայնը․ երեխաներ» շոուի մասին

Անցյալ տարի Ալսուի դուստրը` 10 տարեկան Միկելա Աբրամովան, մեծ տարբերությամբ հաղթել էր մրցույթի եզրափակիչ փուլում, բայց համացանցում կասկածի տակ էին դրել մրցույթի արդյունքները։ Քննարկումները վերածվել էին սկանդալի։

Ալսուն ասել է` միջադեպի մեղավորը քվեարկության անկատար համակարգն է, որի համաձայն` մեկ մարդը կարողանում է մինչև 20 անգամ քվեարկել: Երգչուհին կարծում է, որ ինքը կանոններ չի խախտել, այլ պարզապես օգտվել է դրանից։

«Մեծ հաշվով ոչ թե քվեարկություն էր, այլ աճուրդ, որտեղ հաղթում է նա, ով մեծ գումար է առաջարկում», - «Զգուշացեք, Սոբչակն է» շոուի ժամանակ ասել է երգչուհին:

Նա խոստովանել է, որ «ձայներ» է գնել։

«Ես դա արել եմ այն քանակով, որ թույլատրվել է կանոններով։ Այդպես են վարվել բոլոր եթերաշրջանների բոլոր մասնակիցները։ Առանց վճարելու հնարավոր չէր քվեարկել։ Յուրաքանչյուր SMS գումար արժե։ Ես անձամբ 40 SMS եմ գնել. երկու հեռախոս ունեմ։ Մենք մեր բոլոր բարեկամներին խնդրել ենք քվեարկել։ Դուք պատկերացնո՞ւմ եք ծավալը: Յուրաքանչյուր հեռախոսից 20 ձայն», - ասել է Ալսուն։

Միաժամանակ նա չի կարողացել մեկնաբանել տեղեկությունն այն մասին, թե ինչպես է պատահել, որ մի շարք SMS-ներ ուղարկվել են նույնատիպ հեռախոսահամարներից։

«Ես ի վիճակի չեմ վերահսկել բոլոր մարդկանց, որոնց դուր է եկել դստերս երգը», - հակադարձել է Ալսուն:

«Միկելան մեղք ունի՞». Ալսուի ներկայացուցիչը մեկնաբանել է «Ձայնը. երեխաներ» շոուի սկանդալը

Հիշեցնենք` անցած տարվա մայիսի 16-ին հայտնի դարձավ, որ Առաջին ալիքը չեղարկել է «Ձայնը. երեխաներ» շոուի վեցերորդ եթերաշրջանի արդյունքները, որում հաղթել էր Միկելա Աբրամովան։ Այս որոշման համար հիմք էր ծառայել կեղծ ձայներ ավելացնելու կասկածը։ Բացի այդ, հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ կրկին եզրափակիչ փուլ կանցկացվի մայիսի 24-ին։

Մենք կապ չունենք. Ալսուի ընտանիքի պատասխանել է հնչող մեղադրանքներին