ՌԱԴԻՈ

Փամբուխչյան. «Չենք նեղվի, եթե մեր դեմ պայքար տանեն զուտ իրավական դաշտում»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Այո»–ի շտաբի ներկայացուցիչ Արմեն Փամբուխչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և «Այո»–ի շտաբի կազմակերպչական աշխատանքներին։
Sputnik
Փամբուխչյան. «Չենք նեղվի, եթե մեր դեմ պայքար տանեն զուտ իրավական դաշտում»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արմեն Փամբուխչյանը կարծում է, որ «Այո»–ի կողմը ներկայումս զբաղված է հանրաքվեի նախապատրաստական աշխատանքներով, որոնք գտնվում են վերջնական փուլում, և շուտով կմեկնարկի բուն քարոզարշավը, որի ժամանակ իրենք կիրականացնեն ակտիվ գործունեություն։

«Եթե 7 դատավոր հրաժարական տա հանրաքվեի նախօրեին, 2,7 մլրդ դրամը կփոշիանա». Այվազյան

«Հանրաքավեն քաղաքական գործընթաց է` անկախ այն հանգամանքից, թե հակառակ կողմում ինչ մասնագիտության տեր մարդիկ են համախմբվել։ Սա քաղաքականից բացի, լուծում է նաև իրավական խնդիր, և հենց դրա հետ կապված է եղել մեր նախաձեռնությունը` գնալ հանրաքվեի և այս տարբերակով փոփոխել Սահմանադրության համապատասխան հոդվածը»,– ասաց նա։ 

Փամբուխչյանի գնահատմամբ` իրենք ոչ մի խնդիր չեն տեսնում և պատրաստ են քաղաքացիներին իրենց տեսակետներն ու պարզաբանումները բաց կերպով ներկայացնել` ակնկալելով անհրաժեշտ քանակությամբ «Այո»-ներ։

Որևէ կերպ չենք մտնելու քաղաքական դիսկուրսի մեջ. Մելոյանը` «Ոչ»–ի նախաձեռնության մասին

«Մենք հակաօրինական ոչ մի քայլ չենք արել, հետևաբար իրավական դաշտում որևէ հարցի հետ կապված մտավախություն չունենք։ Չենք նեղվի, եթե մեր դեմ պայքար տանեն զուտ իրավական դաշտում։ Քաղաքական առումով առավել ևս մտահոգություն չունենք, որովհետև այս հանրաքվեի գործընթացը թեև իրավական հիմքի վրա է, սակայն դրան գումարվում է անշուշտ քաղաքական բաղադրիչը»,– նշեց «Այո»–ի շտաբի ներկայացուցիչը։

ՀՀԿ–ն չի մասնակցի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին

Ըստ Փամբուխչյանի` իրենք ակտիվ քարոզարշավով և քաղաքացիների հետ անմիջական հանդիպումների միջոցով պատրաստվում են պատասխանել հակառակորդ ճամբարի կամ ճամբարների ներկայացուցիչներին։ Ըստ այդմ` «Այո»–ի շտաբի ներկայացուցիչների միակ գործառույթը լինելու է քաղաքացիների հետ ուղիղ զրույցը։