Զավեշտալի դեպք Վրաստանի խորհրդարանում. խոսնակի ելույթի ժամանակ ԽՍՀՄ օրհներգն է հնչել

Ակցիան կազմակերպել է «Եվրոպական Վրաստան» խմբակցության առաջնորդներից մեկը, որը դահլիճում է հայտնվել բարձրախոսով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի ելույթն ընդհատվել է «երաժշտական համարով», ավելի ճիշտ՝ Խորհրդային Միության օրհներգով։

Լիագումար նիստը, որն ընթանում է այս պահին, սկսվել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի ելույթով։ Նա ներկայացրել է երկրի օրենսդիր մարմնի` 2019 թվականի գործունեության հաշվետվությունը։

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում. պատգամավորները վիճել են օրինագիծը քննարկելիս

«Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից Էլենե Խոշտարիան հանկարծ դահլիճ է մտել բարձրախոսով։

Ինչպես նշել է Տալակվաձեն, ընդդիմությունը հայտնվել է ճիշտ ժամանակին, որովհետև մինչ Խոշտարիայի գալը խոսնակը խոսել է այն ծանր ժառանգության մասին, որ «Վրացական երազանքը» ստացել է այսօրվա քաղաքական հակառակորդներից։

Խորհրդարանի խոսնակը լսել է երաժշտության հնչյունները և ծիծաղել, հետո գործընկերներին առաջարկել է ծափահարել:

Լիագումար նիստին ներկա են Վրաստանի կառավարության անդամները ՝ վարչապետի գլխավորությամբ, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:

Վրաստանի խորհրդարանի երկու հայ պատգամավորի տուգանել են սխալ հայտարարագրի պատճառով