Վերին Լարս տանող ճանապարհին ձնահոսքի վտանգ կա. տեսանյութ

Օդի ջերմաստիճանը բարձրացել է, և Վերին Լարսում ձնահոսքի վտանգ է առաջացել։ Տեսանյութում երևում է ավտոմեքենաների հերթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (վրաց-ռուսական սահման) ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը փակ է ձնահոսքի վտանգի պատճառով:

Վերին Լարս-Կազբեկի Telegram-ալիքում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչ է կատարվում Քոբիի ճանապարհին: Կադրերում երևում է ավտոմեքենաների երկար հերթը։

Ձնահոսքի վտանգի պատճառը ջերմաստիճանի կտրուկ բարձրացումն է։ Երթևեկությունը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։

Համբարձումյան. «Լաստանավն, իհարկե, լավ է, բայց Վերին Լարսին այլընտրանք չէ»

Կազբեկի-Վերին Լարս սահմանային անցակետով ճանապարհը միակ գործող ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։

Հայկական բեռնատարներն այլևս Վերին Լարսում չե՞ն մնա. Վրաստանը լուծում է առաջարկում