ՌԱԴԻՈ

«ԱՅՈ»-«ՈՉ»-ի, Փաշինյան–Ալիև հանդիպման և հարևան պետությունների մասին. Sputnik–ի ռադիոեթերը

Հարցազրույցները` «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը` Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, վրացագետ Ջոնի Մելիքյանը` Վրաստանի ներքաղաքական զարգացումների մասին, իրանագետ Վարդան Ոսկանյանը` Իրանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների մասին։
Sputnik

Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման մասին կլսենք «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի կարծիքը։
Վրացագետ Ջոնի Մելիքյանը անդրադառնում է հարևան Վրաստանի ներքաղաքական զարգացումներին։
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը` եկող ուրբաթ օրը Իրանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների մասին, որոնք, ըստ կանխատեսումների, ամրապնդելու են երկրի գերագույն առաջնորդի դիրքերն իշխանական համակարգում։
Աշակերտները նախնական ու միջին մասնագիտական կրթական հաստատություններում կկարողանան կրթություն ստանալ նաև վճարովի հիմունքներով։ Լսենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի կարծիքը։
Աշակերտները նախնական ու միջին մասնագիտական կրթական հաստատություններում վճարովի հիմունքներով կրթություն ստանալու թեմայով զրուցել ենք նաև Երևանի պետական հումանիտար քոլեջի տնօրեն Սերգեյ Սարգսյանի և «Ինֆորմատիկայի պետական քոլեջի» տնօրեն Ռոբերտ Աբրահամյանի հետ։

Հաղորավար` Հովհաննես Շողիկյան