Կրակոցներ Արարատի մարզում. 55-ամյա տղամարդը գլխի վնասվածքներ է ստացել

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի ձկնաբուծարաններից մեկի տարածքում, որտեղ մի տղամարդ կրակոց է արձակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի –Sputnik. Մեր տեղեկություններով՝  երեկ գիշեր Մասիս քաղաքի բուժհաստատություն է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ, որը բնակվում է Արարատի մարզում։

Կրակոցներ Լոռու մարզում. կա երկու զոհ, ևս երկուսը վիրավոր են

Տղամարդու գլխին վնասվածքներ են եղել։ Բժիշկները պարզել են, որ դրանք որսորդական հրացանի փամփուշտի կոտորակների հետևանք են։ Բուժհաստատություն են եկել ոստիկանության ծառայողներ, որոնք պարզել են կատարվածի մանրամասները։

Արմավիրում տղամարդը կրակել է կատաղած ցլին

Որոշ լուրերի համաձայն՝  Արարատի մարզի ձկնաբուծարաններից մեկի տարածքում մի քանի տղամարդկանց մասնակցությամբ միջադեպ է եղել, որի ընթացքում մասնակիցներից մեկը հրացանով կրակոց է արձակել, փամփուշտի կոտորակներից մի քանիսը դիպել են տղամարդու գլխին։

Կրակոցներ Լոռու մարզում. կա երկու զոհ, ևս երկուսը վիրավոր են

Մեր տեղեկություններով՝ իրավապահներին հայտնի է մասնակիցների ինքնությունը։