Խոշոր հրդեհ Բաքվի առևտրի ամենախոշոր կենտրոնում. տեսանյութ

Մի քանի ժամ շարունակ հրշեջները փորձել են մարել կրակը։ Դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների փոխնախարարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Բաքվի Քարադաղի շրջանում գտնվող «Սադարակ» առևտրի կենտրոնում այսօր վաղ առավոտյան խոշոր հրդեհ է բռնկել, որը քիչ առաջ մարվել է Ադրբեջանի ԱԻՆ հրշեջ հաշվարկների ուժերով։ Տեղեկությունը հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Կրակի փոքր օջախները վերացնելու համար այժմ ապամոնտաժում են շինությունները։

Հրշեջ ջոկատներն ու ԱԻՆ–ի հատուկ ռիսկերի փրկարար ծառայության աշխատակիցներն աշխատում են վաղ առավոտից։ Բացի այդ, դեպքի վայր է մեկնել ԱԻ փոխնախարար, գեներալ–լեյտենանտ Էթիբար Միրզոևը։

Ադրբեջանում ընտրությունները կեղծվե՞լ են. ինչու են բերման ենթարկել քաղաքացիներին

Տեղեկությունների համաձայն` հրդեհը բռնկել է առևտրային կետերի շարքերում, և հրշեջ տեխնիկան դժվարացել է մոտենալ կրակի ճիրանում հայտնված տարածք։

ԶԼՄ–ները հայտնում են, որ հրդեհն ընդհանուր առմամբ շուրջ 1000 քմ է ընդգրկել։

«Սադարակ» առևտրի կենտրոնում հրդեհ էր բռնկել նաև անցած տարվա օգոստոսին։ Այն ժամանակ 10 մարդու (մեկը` առևտրային կենտրոնի աշխատակից), տեղափոխվել էին բուժկենտրոն։ Այրվել էր պահեստի մի մասը, որտեղ պահվել էին օծանելիքներ, դեզոդորանտներ, գազաբալոններ։

Հրդեհն ամբողջությամբ հաջողվել էր մարել միայն մեկ օր անց։