Կարեն Գրիգորյանը դարձել է Santiago Masters մրցաշարի հաղթող

Santiago Masters-ի մրցաշարն ընթանում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից. այն կեզրափակվի փետրվարի 19-ին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը իսպանական Santiago Masters-ի ավարտից մեկ տուր առաջ վաղաժամ դարձել է մրցաշարի հաղթող:

Անգամ Լևոն Արոնյանն է խնդիրներ ունենում. Սարգսյանը` շախմատիստների մասին

Սանտյագո քաղաքի համանուն մրցաշարի նախավերջին` 8-րդ տուրում Կարեն Գրիգորյանը հաղթանակ տոնեց։ Նա 8 հնարավորից վաստակեց 7 միավոր, առաջ անցավ բոլորից, և քանի որ երկրորդ տեղում ընթացող շախմատիստն ուներ 5,5 միավոր, նա հայտնվեց առաջին հորիզոնականում։:

Մրցաշարն ընթանում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից. այն կեզրափակվի փետրվարի 19-ին:

Նշենք, որ Գրիգորյանն աշխարհի ուժեղագույն շախմատիստների առաջին հարյուրյակում է (91-93-րդ տեղերը):

Շախմատիստ Դավիթ Պառավյանը հաղթել է Ջիբրալթարում կայացած միջազգային մրցաշարում