ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Մոտ մեկ ամսից լրանում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը, և, ըստ ամենայնի, այդ պաշտոնում կնշանակվի Մհեր Գրիգորյանը։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Արթուր Ջավադյանը Միջպետական բանկի խորհրդի նախագահ է վերընտրվել
«Դեռ մոտ մեկ տարի առաջ մամուլում գրվեց, որ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը հաջորդ տարի՝ 2020-ին, ավարտվում է, և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երազում է այդ պաշտոնին գնալու մասին։ Նաև դրանով է բացատրվում նրա «լուռ» պաշտոնավարումը։ Մեր աղբյուրներն ասում են, որ այդ գործը մոտ է գլուխ գալուն»,–գրել է թերթը։
Ես ոչ մեկի հետ էլ հատուկ թելերով կապված չեմ. Մհեր Գրիգորյանը` Քոչարյանի հետ կապերի մասին
Պարբերականի տեղեկություններով` Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնում կփոխարինի տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, մանավանդ, եթե «այո»-ի քարոզարշավը հաջող ընթանա:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Տարօրինակ տնտեսություն». ի՞նչն է մտահոգել Արթուր Ջավադյանին