Հրդեհ Վոլգոգրադի հայկական եկեղեցու տարածքում. մոխիրների մեջ տղամարդու դիակ են հայտնաբերել

Ականատեսները պատմել են, որ տղամարդը եղել է վագոն–տնակի ներսում։ Դիակը հայտնաբերել են կրակը մարելուց հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Վոլգոգրադի Ձերժինսկի շրջանում, «Պարկ Հաուս» առևտրի կենտրոնի մոտ գտնվող հայկական եկեղեցու տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել: Հրդեհի հետևանքով մահացած անձի ինքնությունը պարզվում է։ Տեղեկությունը հայտնում է v1.ru–ն։

Հրդեհը բռնկել է այսօր առավոտյան շինարարական վագոն–տնակում։

«Տղամարդը եղել է վագոնի ներսում։ Դիակը հայտնաբերվել է, երբ հրդեհն ամբողջությամբ մարվել է», - պատմել են ականատեսները։

Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները դեռ դեպքի վայրում են։

Հրդեհ Վոլգոգրադի հայկական եկեղեցու տարածքում. մոխիրների մեջ տղամարդու դիակ են հայտնաբերել

Խոշոր հրդեհ Տոմսկի մարզում. կա 11 զոհ

Ռուսաստանի ԱԻՆ Վոլգոգրադի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայության տվյալներով՝ Սուրբ Գևորգ եկեղեցու շինհրապարակում հրդեհը 10։21 մեկուսացվել է։

Երևանի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան