Հայաստանում անորոշ ժամանակով փակ ճանապարհներ կան, Լարսում կուտակված է 1000 բեռնատար

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ларՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Քոլեջների դիմորդներին ուզում են կրթությունից դուրս չմնալու հնարավորություն տալ. ի՞նչ գնով

Հաղորդագրության համաձայն` Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Բալային համակարգը հասավ նաև ԱԻՆ. ինչպես կխրախուսեն «արագությունը գերազանցողներին»

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, իսկ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հայաստանում վարորդներին ոչ թե կհորդորեն, այլ կստիպեն 4 ամիս երթևեկել ձմեռային անվադողերով