Չարաշահումները կվերականգնվեն առանց արյունի. ֆինանսների նախարար

Պետական պարտքի հաշվին կատարված չարաշահումների վերադարձմանը ֆինանսների նախարարը կողմ է, արյունալի մեթոդներին` դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Պետական պարտքի ավելացումը վկայում է երկրի նկատմամբ վստահության ավելացման մասին։ ԱԺ Ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նիստում պետական պարտքի կառավարման մասին ՀՀ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությանն այսպես արձագանքեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Ինչո՞ւ է ավելանալու Հայաստանի պետական պարտքը, կամ ի՞նչ կլինի, եթե պարտք չվերցնենք 

Թովմասյանի մեղադրանքը վերաբերում է նախարար աշխատած տարիներին թույլ տված չարաշահումներին

«Հակառակ դեպքում պարտքը կմնար նույն մակարդակին և կգնահատվեր, որ երկիրն անկանխատեսելի վարքագիծ ունի, հետևաբար, չգիտենք` վաղն ինչ տեղի կունենա։ Մինչդեռ մեզ տալիս են մինչև 30 տարով ներքին շուկայում պարտք և 10 տարով` արտաքին շուկայում»,– ասաց նախարարը։

Հաշվեքննիչ պալատը պետական պարտքի կառավարման մեջ ռիսկեր է գտել

Ինչ վերաբերում է պարտքային պորտֆելում ներառված վարկային ծրագրերում հնարավոր ռիսկերին ու չարաշահումներին, Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 7 մլրդ դոլարանոց և հարյուրավոր ծրագրերից բաղկացած պարտքի վերաբերյալ հնարավոր չէ մեկ ընդհանրացված գնահատական տալ։

Ֆինանսների նախարարն ասաց, որ հնարավոր է դրանցից յուրաքանչյուրը ենթարկել փորձաքննության և գնահատել, թե որն ինչ արդյունավետություն է ունեցել։ Իսկ եթե հայտնաբերվեն անարդյունավետ ծախսեր, Ջանջուղազյանի խոսքով, դրանք միանշանակ ենթակա են վերականգնման։

«Չեմ կարծում, որ վերականգնումը պետք է լինի արյունալի, որովհետև մենք ապրում ենք իրավական պետության մեջ ու ցանկացած խնդիր պետք է լուծվի իրավական ճանապարհով»,– ասաց նախարարը։

ՀՀ Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրել է ՀՀ պետական պարտքի կառավարման ոլորտը և 37 ռիսկ բացահայտել։ Դրանք այսօր ներկայացվել են ԱԺ Ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի անդամ պատգամավորներին։

Հայաստանում 2018 թվականին պետական պարտքի բեռը նվազել է. ո՞վ է ձգել գոտին