Արմավիրի բնակիչը զանգել է ոստիկանություն և ասել, որ պայթեցնելու է Գերմանիայի դեսպանատունը

Ոստիկանները կարճ ժամանակում պարզել են ահազանգողի ինքնությունն ու բնակության վայրը։ Նա բացատրել է, թե ինչու է որոշել դեսպանատունը պայթեցնելու հայտարարություն անել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 56-ամյա Խաչիկ Ա-ն զանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել և հայտնել, որ պատրաստվում է Երևանում գործող Գերմանիայի դեսպանատունը պայթեցնել։

Ոստիկանները երեխայի վաճառքի դեպք են բացահայտել

Shamshyan.com–ը հայտնում է, որ տղամարդը զանգել է երեկ` փետրվարի 17-ին, ժամը 12։50-ի սահմանում։

Ոստիկանները կարճ ժամանակում պարզել են ահազանգողի ինքնությունն ու բնակության վայրը և ժամանել տղամարդու տուն։

Պարզվել է, որ նա ցանկացել է պայթեցնել Գերմանիայի դեսպանատունը, որպեսզի միջազգային սկանդալ լինի, քանի որ Գերմանիայից իրեն արտաքսել են, իսկ կինը մնացել է այնտեղ։

Ահազանգի փաստով նյութեր են նախապատրաստվում Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում։

Կրակոցներ Արարատի մարզում. 55-ամյա տղամարդը գլխի վնասվածքներ է ստացել