Երևանում դարձյալ անհայտ ծագման ցնցումներ են գրանցվել

Մամիկոնյանց փողոցի մի քանի բնակելի շենքերում ցնցումներ են զգացվել։ ԱԻՆ–ը տեղազննում է իրականացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 18-ին` 17:39-ից սկսած,  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը Երևանի Արաբկիր վարչական շրջանի մի քանի բնակիչներից ահազանգեր է ստացել, որ Մամիկոնյանց փողոցի երեք շենքերում ցնցումներ են զգացվել:

ՀՀ–ում սեյսմիկ ցնցումների քանակն աճել է. 16–ի փոխարեն` 24–հարկանի շենքե՞ր կկառուցվեն

Ինչպես հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը, ահազանգով տվյալ տարածք մեկնած փրկարարները երեք հասցեներում տեղազննում են իրականացրել, բայց վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերվել:

Թե ինչն է ցնցումների առաջացման պատճառը, ԱԻՆ–ը չի հայտնում։

«Դալմա գարդեն մոլը» մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվայից

Հիշեցնենք` նմանօրինակ մեկ այլ դեպք գրանցվել էր հունվարի 9-ին «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում։ Շենքում նկատված ցնցումների պատճառով այցելուներին ու աշխատակիցներին տարհանել էին։

«Դալմա գարդեն մոլի» աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են շենքի ցնցման պատճառով

Շուրջ մեկ շաբաթ տևած մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքում առևտրի կենտրոնում գրանցված ցնցումների պատճառների մասին պաշտոնական հայտարարություն այդպես էլ չարվեց։