Երկու թռչնաֆաբրիկայում տասնյակ հազարավոր ժամկետանց և «ապագայի» մակնշմամբ ձվեր են գտել

Նշվում է, որ պետական վերահսկողության միջոցառումները ձվի շուկայում, մասնավորապես՝ ձու արտադրող կազմակերպություններում շարունակվում են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Արմավիրի մարզային կենտրոնի մասնագետները Մյասնիկյան համայնքում գտնվող «Մյաս» ՍՊԸ-ում տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի մասնագետները հայտնաբերել են 50 արկղ՝ 54000 ժամկետանց ձու, որը տեղում ոչնչացվել է:

Ինչու են «Լուսակերտին» արգելել ձու ներմուծել Ռուսաստանից. ՍԱՊԾ–ի պարզաբանումը

Կոտայքի մարզում իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքում ՍԱՏՄ աշխատակիցները բացահայտել են «ապագայի» մակնշմամբ հավկիթներ։

«ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Լուսակերտ» ՍՊ ընկերությունում անցկացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերել են  մոտ 130000 «ապագայի» մակնշմամբ հավկիթներ, որոնց վրա մակնշված է եղել 2020 թվականի 19-ը, 20-ը, 22-ը»,- նշված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:

Ինչի՞ հաշվին է ձուն վաճառվում «ջրի գնով»

Երկու դեպքում էլ տրվել է արտադրանքի իրացումը կասեցնելու կարգադրագիր։ Կատարվել է նմուշառում՝ թարմությունը որոշելու նպատակով, լաբորատոր փորձաքննության արդյունքները կներկայացվեն հաջորդիվ:

Աննախադեպ գնանկում շուկայում. ինչո՞ւ են ձուն 20-25 դրամով վաճառում

Նշվում է, որ պետական վերահսկողության միջոցառումները ձվի շուկայում, մասնավորապես՝ ձու արտադրող կազմակերպություններում շարունակվում են: