«Զգացմունքների միավորմամբ». որոշվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի կարգախոսը

Կազմակերպիչները կարծում են, որ Օլիմպիական խաղերի ժամանակ մարդիկ զգացմունքներով են փոխանակվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Ճապոնիայի մայրաքաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ընտրել է առաջիկա Օլիմպիադայի կարգախոսը։

«United by emotion» («Զգացմունքների միավորմամբ») կարգախոսն այսօր պաշտոնապես ընդունվեց։

«Պապան կողքից գոռում էր` չհանձնվես...». Էդմոնդ Նազարյանը` ադրբեջանցու հետ գոտեմարտի մասին

«Տոկիո 2020» կազմկոմիտեն կարծում է, որ Օլիմպիադայի ժամանակ մարդիկ հենց իրենց զգացմունքներն են փոխանակելու։ Նրանց խոսքով` կարգախոսը կնպաստի Օլիմպիական խաղերի հաջողությանը։

Օլիմպիադաներում բարձր արդյունքի հասած աշակերտները 2020 թ–ից անվանական կրթաթոշակ կստանան

Տոկիոյի Օլիմպիադան կանցկացվի հուլիսի 24–ից օգոստոսի 9–ը։ Իսկ Պարալիմպիկ խաղերը կկայանան նույն վայրում օգոստոսը 28–ից սեպտեմբերի 6–ը։