Խցանումները կպակասեն. վարորդներին խոստացած ԱՊՊԱ–ի նոր հավելվածն արդեն գործում է

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հայտնում է, որ ավտովթարների դեպքում ԱՊՊԱ–ի ապահովագրական պատահարի համաձայնեցված հայտարարագիրն արդեն հնարավոր է լրացնել առցանց ու չսպասել ապահովագրողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Ավտոտրանսպորտային պատահարի մասնակից վարորդներն այսօրվանից կարող են ինքնուրույն գրանցել պատահարն ու լքել վթարի վայրը։

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հայտնում է, որ այս նպատակով վարորդներին խոստացած առցանց ASWA հավելվածն արդեն գործում է, այն հնարավոր է ներբեռել «App Store» և «Google Play Store» հարթակներից։

«Վաղ է խոսել ԱՊՊԱ Համաձայնեցված հայտարարագրի նոր ձևի արդյունավետության մասին». Քեյան

Բյուրոն հայտնում է նաև, որ համաձայնեցված հայտարարագրով գրանցվող պատահարները վարորդները կարող են գրանցել թե՛ էլեկտրոնային, թե՛ թղթային տարբերակներով։

Համաձայնեցված հայտարարագրերը կարող են լրացվել այն դեպքերում, երբ պատահարում ներգրավված է միայն երկու ավտոմեքենա, որոնցից առնվազն մեկն այդ պահի դրությամբ ունի գործող ԱՊՊԱ պայմանագիր, և երկու վարորդները համաձայն են ինքնուրույն հայտարարագիր լրացնելու հարցում։

Պարտադիր պայման է նաև, որ վնասված պետք է լինի միայն պատահարի մասնակից մեքենաներից մեկը, իսկ վարորոդներից մեկն ընդունի իր մեղավորությունը։

Եվ վերջին պարտադիր պահանջն այն է, որ տուժող վարորդի ակնկալած վնասի հատուցման չափը չգերազանցի 100 000 դրամը:

Ուշադրություն վարորդներին. երթևեկության որոշ կանոններ կփոխվեն, վարորդներին էլ կտուգանեն