ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Հայտնի հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան Instagram–ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և շնորհակալություն հայտնել հայ դիզայներին գեղեցիկ հագուստի համար։
«Երգիչ Սերգեյ Լազարևի հետ Գերմանիայում վարեցի «Տարվա երգը» մրցանակաբաշխությունը։ Շնորհակալություն բոլոր ունկնդիրներին։ Ամեն ինչ հիանալի էր, իսկ այս աներևակայելի գեղեցիկ հագուստը ես ունեմ շնորհիվ Անաիս Սահակյանի։ Շնորհակալ եմ»,-գրել է Լերան։
Այնուամենայնիվ, հաղորդավարուհու երկրպագուների ուշադրությունը գրավել է ոչ միայն գեղեցիկ զգեստը, այլև նախկին զույգին միասին տեսնելը։ Նրանք ցավում են, որ Լերան և Սերգեյը բաժանվել են։
Մարգարիտա Սիմոնյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ «միլիոնանոց գաղտնիք» է պատմել
«Ինչ գեղեցիկ զույգ եք։ Չնայած նրան, որ երկուսդ էլ այժմ ունեք ձեր ընտանիքները, միևնույն է, ես հույս ունեմ, որ մի օր կմիանաք», «Չգիտեմ ձեր միջով ինչ սև կատու անցավ, բայց ես այնքան եմ ցավում, որ դուք բաժանվեցիք», «Հիասքանչ եք»,-գրել են նրանք։
Նշենք, որ հայտնի դերասանուհին Սերգեյ Լազարևի հետ հարաբերություններից հետո ամուսնացավ «Սալավատ Յուլաևի» նախկին հոկեյիստ Իգոր Մակարովի հետ, որն իրենից փոքր է 16 տարով։
Զույգը մեծացնում է փոքրիկ դստերը, որը ծնվել է 2018 թվականին։
Ի դեպ, նշենք, որ Լերան իր դստերը լույս աշխարհ բերելուց օրեր առաջ տատիկ էր դարձել։ Նրա 28-ամյա որդին օգոստոսի սկզբին հայր էր դարձել։