ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Հայտնի երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը instagram-ի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել որդու` Լեոյի հետ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է փոքրիկն օդանավակայանում մայրիկին ճանապարհելիս համբույրներով «լողացնում» նրան։
«Ու այսպես` ամեն անգամ բաժանվելիս»,–տեսանյութին կից գրել է երգչուհին։
Երգչուհու երկրպագուները շատ են հուզվել տեսանյութը նայելով, ու չեն թաքցրել իրենց էմոցիաները։
«Ինչ հուզիչ է», «Սիրտս կտոր–կտոր եղավ», «Իսկական տղա, մամայի պաշտպանն է»,–գրել են երկրպագուները։
Հռիփսիմե Հակոբյանը որդու հետ լուսանկար է հրապարակել Արցախից
Նշենք, որ հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկը` երգիչ Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանն ամուսնացել են 2013 թվականի հուլիսի 4-ին, երկար ժամանակ ընկերություն անելուց հետո: Նրանց հարաբերությունների մասին խոսակցությունները շատ վաղուց կային, սակայն զույգը բառ անգամ չէր ասում այդ մասին: Ակնհայտ հարաբերությունները նրանք խնամքով թաքցրին անգամ նշանադրությունից հետո: Նրանց որդին` Լեոն, 5 տարեկան է։
Հայ երգիչը, տատն ու Երևանից Մոսկվա թռչող ուղևորների արտակարգ 1,5 ժամը Մինվոդիում. բացառիկ