ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Բրիտանացի հեռուստահաղորդավարուհի Քերոլայն Ֆլեքը, որը ժամանակին արքայազն Հարրիի սիրեցյալն էր, ինքնասպան է եղել: CNN-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 15-ին։
Այժմ քննչական մարմինն ուսումնասիրում է մահվան հանգամանքները, սակայն որոշ տվյալներով ՝ 40-ամյա Քերոլայնը դեպրեսիվ խանգարում ուներ:
Radar Online–ի տեղեկություններով` Քերոլայն Ֆլեքին հայտնաբերել են Լոնդոնի բնակարաններից մեկում:
Ֆլեքին դեպրեսիայի է հասցրել սիրեցյալի` մոդել Լյուիս Բերտոնի հետ վեճը։ 2019 թվականի դեկտեմբերի սկզբին նրանք ալկոհոլի ազդեցության տակ վիճել են։ Այդ ժամանակ Բերտոնը ոստիկանություն է կանչել ու հայտնել, որ հաղորդավարուհին իրեն հարվածել է լուսամփոփով։
Դրանից հետո աստղին հեռացրել են ITV հեռուստաալիքից, իսկ դատախազությունը գործ է հարուցել հարձակման փաստով: Հարազատների խոսքով՝ Քերոլայնը շատ է անհանգստացել, որ դատարանում կցուցադրեն ոստիկանական կադրեր, որոնցում ինքն արյունոտ է և մերկ։
Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը ֆիլմերի արտադրությամբ կզբաղվեն
Արքայազն Հարրին դեռ չի մեկնաբանել կատարվածը։ Նրանք ծանոթացել են 2009 թվականին՝ նախքան Մեգան Մարքլին հանդիպելը։ Սիրավեպն ավարտվել է, երբ մամուլը տեղեկացել է նրանց հարաբերությունների մասին:
Դրանից հետո Քերոլայնը մի քանի աղմկահարույց սիրավեպեր է ունեցել։
«Կանադայում տաղտկալի է». Մադոննան իր բնակարանն է առաջարկել Մեգանին ու արքայազն Հարրիին