Քայլեր են ձեռնարկվում կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան թույլ չտալու համար

Նախագահ Սարգսյանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ խոսել է կորոնավիրուսի հետևանքով աշխարհում ստեղծված իրավիճակի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 Փետրվար — Sputnik. ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից  տեղեկացնում են, որ աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ։

Անտոնյան. «Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն արդեն փորձարկվում է կենդանիների վրա»

ԱՀԿ գլխավոր տնօրենը ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքով աշխարհում ստեղծված իրավիճակը, դրա հետ կապված վտանգների, վիրուսի դեմ պայքարի և տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները:

Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանին: Նշվել է, լուրջ քայլեր են ձեռնարկվում կորոնավիրուսային վարակի կանխարգելման, մեր երկիր դրա ներթափանցումը թույլ չտալու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է  Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Մոլորակի բնակչության 66%–ը կարող է կորոնավիրուսով վարակվել. ԱՀԿ փորձագետ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահը որպես բանախոս հանդես եկավ քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկման ժամանակ:

Ներկայացնելով իր քվանտային տեսությունը՝ նախագահ Սարգսյանը խոսեց աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի մասին: