Ինչպես է փոքրիկը կերակրում հիվանդ պապիկին. հուզիչ տեսանյութ

Համացանցում ակտիվորեն տարածվում է տեսանյութ այն մասին, թե ինչպես է իսպանացի փոքրիկը հոգ տանում իր անկողնային հիվանդ պապիկի մասին։
Sputnik

Թեև տեսանյութը շատ փոքր է, սակայն արդեն հասցրել է գերել բազմաթիվ օգտատերերի սրտերը։ Կադրում երևում է` ինչպես է մոտավորապես երեք տարեկան փոքրիկը գդալով վերցնում պապայայից և կերակրում պապիկին նույն ոճով, ինչպես իրեն են կերակրել, երբ շատ փոքր է եղել:

Facebook–ի օգտատերերը բազմաթիվ «լայքեր» են շռայլել ու մեկնաբանություններ թողել հուզիչ տեսանյութի տակ։ 

«Հիասքանչ է», «Փոքրիկ Մարդ», «Բրավո, հիասքանչ է», «Որքան հուզիչ է», այս և նմանատիպ այլ մեկնաբանությունների թիվն արդեն անցել է 1500–ից։

Sputnik Արմենիա կայքում դիտեք փոքրիկների մասնակցությամբ այլ տեսանյութեր ևս.

«Արյունը ջուր չի դառնա». փոքրիկ Միշայի և Կիրկորովի տեսանյութը բուռն արձագանքի է արժանացել

Հայտնի հոկեյիստի փոքրիկ որդու արձագանքը` հայրիկին հեռուստացույցով տեսնելիս. տեսանյութ

Փոքրիկ հայ աղջնակը հմտորեն լավաշ է թխում. տեսանյութը համացանցի հիթ է դարձել

Կիթառի փոխարեն փայտ. նեպալցի փոքրիկ տղաները հիացրել են օգտատերերին. զվարճալի տեսանյութ  

Հնարամիտ փոքրիկն իրեն չի խնայում «ընկերուհու» օրորոցում հայտնվելու համար. տեսանյութ

«Իմ փոքրիկը հաջողություններ է գրանցում». ըմբիշ Միհրան Հարությունյանը նկար է հրապարակել

Ինչպես են ճապոնացի փոքրիկները փայտիկներով ուտում. զվարճալի տեսանյութ