ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի– Sputnik. «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի երգչուհի Աթենա Մանուկյանը։
Քիչ առաջ նա հաղթեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում։ Հաղթողին որոշեցին միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին (ձայների 33.3%), Հանրային հեռուստաընկերության ժյուրին (ձայների 33.3%) և հեռուստադիտողները (ձայների 33.3%)։
Աթենա Մանուկյանն արդեն խոստացել է լավ շոու ծրագրով ներկայանալ մրցույթին։
Նրա «Chains On You» երգի գլխավոր ուղերձն այն է, որ յուրաքանչյուրն իր ներսում շողշողացող ադամանդ ունի, և հաճախ այդ ադամանդը փորձում են խլել, բայց պետք է հիշել, որ այդ ադամանը շողշողում է միայն այն ժամանակ, երբ այն մենք ենք կրում։
Մոսկվայի սրճարանում թոշակառու կինը նվագել է «Արեգակին պետք է հեռվից նայել» երգը. տեսանյութ
«Եվրատեսիլ 2020»-ը կանցկացվի մայիսի 12-14-ը Նիդեռլանդների Թագավորությունում: Մրցույթի անցկացման իրավունքը Նիդեռլանդները վաստակել Է Թել Ավիվում կայացած 2019 թվականի մրցույթում իր ներկայացուցիչ Դունկան Լոուրենսի Arcade երգով հաղթելուց հետո:
Աթենան ելույթ կունենա մայիսի 14-ին։
Սեյրան Օհանյանի կինը երգում է` ես քեզ համար էրվում եմ. տեսանյութ