ՌԱԴԻՈ

«Եթե 7 դատավոր հրաժարական տա հանրաքվեի նախօրեին, 2,7 մլրդ դրամը կփոշիանա». Այվազյան

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՍԴ դատավորների հրաժարականի և սահմանադրական հանրաքվեի հարցերին։
Sputnik
«Եթե 7 դատավոր հրաժարական տա հանրաքվեի նախօրեին, 2,7 մլրդ դրամը կփոշիանա». Այվազյան

Վարդան Այվազյանի գնահատմամբ` ՍԴ–ին վերաբերող գործընթացը տեղի է ունեցել Սահմանադրության պահանջների խախտմամբ, նման կարգավորումներ չկան, նման երևույթ ոչ մեկի մտքով չէր անցնի, ու թե ինչ հետևանք կունենա այս ամենը, ոչ ոք չի կարող ասել։

«Պատկերացրեք` հանրաքվեն լինելու է ապրիլի 5-ին, եթե նախօրեին ՍԴ յոթ դատավորները միաժամանակ հրաժարական տան, ապա հանրաքվեի իմաստը կկորչի, և 2,7 միլիարդ դրամը կփոշիանա»,– նշում է իրավագետը։

Հրայր Թովմասյանը հրաժարական կտա՞ մինչև հանրաքվեն. պատասխանում է ՍԴ նախագահի խորհրդականը

Վարդան Այվազյանի կարծիքով` եթե ՍԴ դատավորներից երեքը հրաժարական տան, միևնույն է, հանրաքվեն կկայանա։ Ըստ նրա` եթե ենթադրենք, որ հանրաքվեն կայանա, ապա մնացածների լիազորությունները կդադարեն, իսկ եթե հանրաքվեում պահանջվող կողմերը չլինեն, երեք դատավորների փոխարեն գործող իշխանությունները նոր ընթացակարգերով նոր դատավորներով կհամալրեն ՍԴ–ի կազմը։

Վարդան Այվազյանը նշում է, որ մինչև հիմա գիտական վերլուծություններ ու կանխատեսումներ է արել և չի սխալվել, որովհետև իր հաշվարկը հիմնված է եղել գիտելիքների վրա և հիմա պնդում է, որ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի։  

Հիշեցնենք, որ ապրիլի 5–ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին և կավարտվի ապրիլի 3-ին։

Գերխնդիր է հլու–հնազանդ ՍԴ ունենալը. ի՞նչ ենք զոհելու այս ճանապարհին ըստ Հարությունյանի

ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։

Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

«Կարևորը մենք ենք ու Ամերիկան». ՍԴ–ի հանրաքվեն, աշխարհի փորձն ու Հայաստանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց նախագիծը։ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվեի ապրիլի 5–ին։