ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik.ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուսական Նորդ Վինդ ընկերության Ա321 ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով Երևան - Մոսկվա չվերթը չի կայացել:
Նշվում է, որ ինքնաթիռը վերադարձել է Զվարթնոց օդանավակայանի կայանատեղի: Ինքնաթիռի անձնակազմը և ուղևորները չեն տուժել:
Ըստ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի՝ ուղևորները կսպասարկվեն սահմանված կարգով: Ավիաընկերությունը նախատեսում է նոր ինքնաթիռով Երևան-Մոսկվա թռիչքը իրականացնել ժ.01:20։