Իրանում ուժգին երկրաշարժ է գրանցվել

Ըստ սեյսմոլոգների` ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից 48 կմ դեպի արևմուտք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik.РИА Новости-ն` հղում անելով Եվրասիական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC), հայտնում է, որ Իրանի հարավում, տեղական ժամանակով 12:30-ին ուժգին երկրաշարժ է գրանցվել, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5,7 բալ:

Իրանի երկրաշարժը Հայաստանում արձանագրվել է, բայց չի զգացվել

Նշվում է, որ ցնցումների էպիկենտրոնը եղել է Բանդար Աբբաս քաղաքից 48 կմ դեպի արևմուտք։ Օջախը գտնվել է  47 կմ խորության վրա:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին դեռ տեղեկություն չկա։