Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները քննարկել են առևտրատնտեսական ոլորտի հարցեր. տեսանյութ

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ղազախական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված քայլերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայում գտնվող Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ։

Ադրբեջանի սին և կեղծ պնդումները արտացոլում են ժողովրդավարության ընկալումները. ԱԳՆ

Երկու երկրների ԱԳ նախարարները  շեշտել են երկկողմ հարաբերությունների պատմականորեն բարեկամական բնույթը և կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը։

Քննարկվել են հայ-ղազախական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված քայլերը,  այդ թվում` միջկառավարական առևտրատնտեսական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, գիտամշակութային բնագավառում համագործակցության վերաբերյալ հարցեր` բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա լայն հնարավորությունների օգտագործման միջոցով։

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ քարտուղարին. անդրադարձել են նաև ԼՂ հիմնահարցին

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։

Հիշեցնենք, որ երեկ Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել էր Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

Մնացականյանը պատասխանել է Մամեդյարովի` միջուկային անվտանգության մասին մեղադրանքին

Մնացականյանը և Գրեմինգերն անդրադարձել էին Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին և այս շրջանակում տեղի ունեցած վերջին հանդիպումներին: Երկուստեք ընդգծվել էր խաղաղությանը նպաստող միջավայրի ամրապնդման, և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն ուղղված հաջորդական քայլերի և այս շրջանակում ԵԱՀԿ դերակատարման կարևորությունը։