Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ նվաճեց

հայ մարզիկը հույն մրցակցի հետ գոտեմարտում հանդես եկավ փայլուն հնարքներով և անզիջում պայքար մղեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի, Sputnik. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը 10:0 հաշվով հաղթանակի հասավ հույն Գեորգիոս Պիլիդիսի նկատմամբ ու առաջին մեդալը բերեց  ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականին:

Ըմբշամարտիկները վերադարձան. «Զվարթնոցում» նրանց դիմավորեցին չեմպիոններին վայել ձևով

Արսեն Հարությունյանի անմիջական օգնությամբ հույն ըմբիշ Գեորգիոս Պալիդիսը լքում էր մրցագորգը երրորդ տեղի համար մղված գոտեմարտից հետո:

2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը անկասելի էր այս առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Հույն ըմբիշը ոչ մի կերպ չէր կարողանում կանգնեցնել Արսենին: Գոտեմարտի վերջնամասում երբ հաշիվը 8:0 էր` հօգուտ հայ ըմբիշի, Հարությունյանը ևս մեկ հնարք կիրառեց, և հույնը այլևս չկարողացավ շարունակել գոտեմարտել:

Ըմբշամարտիկները վերադարձան. «Զվարթնոցում» նրանց դիմավորեցին չեմպիոններին վայել ձևով

Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ նվաճեց

61կգ քաշային կարգում Հարությունյանը առաջին գոտեմարտում 6:0 հաշվով հաղթել էր մակեդոնացի Վլադիմիր Եգորովին: Քառորդ եզրափակիչում Արսենը 7:0 հաշվով պարտության էր մատնել ուկրաինացի Իվան Բիլեյչուկին, ու դուրս եկել կիսաեզրափակիչ: Այստեղ համառ ու անզիջում պայքարում Հարությունյանը 6:7 հաշվով պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Բոգոմոևին:

Բրոնզե մեդալի 2 հնարավորություն և 2 պարտություն. Հայաստանի ըմբիշների արդյունքները

Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ նվաճեց

Այսօր Հայաստանի հավաքականի ևս երկու ըմբիշներ՝ 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանն ու գերծանր քաշային Լևան Բերիանիձեն կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար: Գալստյանի մրցակիցը լինելու է Բելառուսը ներկայացնող Ամիրհաջի Մահամեդովը, իսկ Բերիանիձեն բրոնզը կվիճարկի Ադրբեջանը ներկայացնող Ջամալադին Մագոմեդովի հետ: