ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի–Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ Արմավիրի մարզում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Մայիսյան գյուղում կրակոց է հնչել, ինչի առնչությամբ գյուղ են մեկնել իրավապահ մարմինների ծառայողներ։
Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ կրակոց արձակողը մոտ 60-ամյա տղամարդ է։ Նրա թիրախը, բարեբախտաբար, մարդ չի եղել։
Ողբերգական վրաերթ Երևանում. հետիոտներից մեկը մահացել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց
Տղամարդը որսորդական հրացանով կրակել է կատաղած ցլի։ Իրավապահները հետագայում կպարզեն, թե կոնկրետ ինչ իրավիճակում է հնչել կրակոցը, ինչ է այդ պահին արել կատաղած կենդանին, և արդյոք կենդանուն չսատկացնելը կհանգեցներ ծանր հետևանքների։
Խոշոր չափի գողություն «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանից