ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի –Sputnik. Ադրբեջանական Թուրանը հայտնում է, որ Խորհրդարանական ընտրության արդյունքներից դժգոհ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ, սակայն ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի մասնակիցներին, որոնք պահանջում էին չեղարկել փետրվարի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Նշվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է նաև ակցիայի նախաձեռնողներին, այդ թվում` «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլիին և REAL շարժման ղեկավար Իլգար Մամեդովին: Օրվա ընթացքում բերման են ենթարկվել պատգամավորության մի շարք նախկին թեկնածուներ, այդ թվում` հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովը:
Նշենք, որ փետրվարի 9–ին, Ադրբեջանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրություններ. դրանց մասնակցել է ընտրողների 47,81%–ը։
Մինչ ընտրությունների ավարտը Ադրբեջանի «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության փոխնախագահ, գլխավոր քարտուղար Ալի Ախմեդովն արդեն Facebook–ի իր էջում գրել էր, որ Էքզիթ փոլի արդյունքները ցույց են տվել, որ իրենց կուսակցությունը հաղթել է ընտրություններում։
Հովհաննիսյան. «Խախտումներով ընտրված Մեջլիսը համապատասխանում է Ալիևի քաղաքական ոգուն»
Ադրբեջանի ԿԸՀ–ն մշակել է 118 ընտրական տեղամասերի (ընդհանուր 125 տեղամաս է) 4823 ընտրատարածքների արձանագրությունները։
Ադրբեջանի ԿԸՀ–ի նախագահ Մազահիր Պանախովը ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ ԿԸՀ–ն լրջորեն կուսումնասիրի քվեարկության ընթացքի վերաբերյալ տեղեկություններն ու տեսանյութերը, որոնք շրջանառվում են սոցցանցերում։
«Ադրբեջանը փորձում է իր քարոզչական մեսիջներով ազդել մեր հասարակության վրա». Էլիբեգովա
Ընտրություններին մասնակցել է 1314 թեկնածու 20 կուսակցությունից։ Կային նաև ինքնաառաջադրված մասնակիցներ ու քաղաքացիների նախաձեռնությունների կողմից առաջադրված թեկնածուներ։