Ո՞ւմ է նման Տիմատիի որդին. ռեփերը սպառնացել է, որ կարգելափակի կնոջ մասին գրողներին

Տիմատին սոցցանցի իր էջում առաջին անգամ հրապարակել է որդու լուսանկարը։ Օգտատերերը կատակել են, բայց երջանիկ հայրիկը չի շփոթվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Ռեփեր Տիմատին Instagram–ի իր էջում որդու` Ռատմիրի լուսանկարն է հրապարակել, սակայն կատակով սպառնացել է արգելափակել բոլոր այն օգտատերերին, որոնք կասեն, թե տղան ավելի շատ մորն է նման։

«Նմա՞ն է», – լուսանկարին կից գրել է Տիմատին։

Black star–ի պաշտոնական էջն արձագանքել է ու մեկնաբանություններում գրել. «Մայրիկին»։

Այնուհետև միացել են նաև բաժանորդները և նկատել են, որ Ռատմիրը մայրիկին է նման։ Այդ ժամանակ Տիմատին որոշել է սաստել բաժանորդներին և սպառնացել նրանց նկատմամբ խիստ պատժամիջոցներ կիրառել։

Հատուկջոկատայինները բռնել են Տիմատիին ռեստորանում. դաժան կատակի տեսանյութը

«Ով գրի, որ նա մայրիկին է նման, անմիջապես կարգելափակեմ», – գրել է արտիստը։

«Ինչ քաղցրիկն է», «Իսկ տղային դաջվածքներ անելո՞ւ ենք», «Որքան կենտրոնացած է, արդեն գործնական տեսք ունի», «Լավիկն է։ Դեռ հասկանալի չէ, թե ում է նման», «Ալիսային է նման», «Այսպիսի գոճի եմ ուզում», «Փոքրիկ Տիմ», – գրել են Տիմատիի երկրպագուները։

«Ափսոս` կաթ չունեմ». Տիմատիի՝ «կերակրող մոր» լուսանկարն իրարանցում է առաջացրել

36 տարեկան Տիմատիի և նրա 24 տարեկան կնոջ` Անաստասիա Ռեշետովայի որդին լույս աշխարհ է եկել մոտ 4 ամիս առաջ, աստղային ծնողները սոցցանցերում այնպիսի լուսանկարներ չէին հրապարակում, որոնցում հնարավոր լիներ ուսումնասիրել երեխայի դեմքը։ Տաբուն առաջինը խախտել էր մայրիկը և տղայի հետ լուսանկար հրապարակել, ու այդ ժամանակ էլ մեկնաբանություններում բոլորը գրել էին, որ երեխան նման չէ հայրիկին։

Տիմատին բաճկոն է նվիրել Շոյգուին. լուսանկարներ