ԼՂՀ ժողովուրդն այս դեպքում կպատասխաներ` այդ հակամարտությունն արդեն լուծված է. Փաշինյան

Հայաստանը չի ներկայացնում ԼՂՀ–ն բանակցային գործընթացում, սակայն ՀՀ–ն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստ են ջանքեր գործադրել տարածաշրջանում հարատևելի խաղաղ իրավիճակ ստեղծելու համար
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, և միջազգային հանրությունը պետք է դա հստակ կերպով շեշտի և ասի։ Փաշինյանն այս մասին հայտարարեց` պատասխանելով հարցին, թե միջազգային հանրությունն ինչպե՞ս կարող է օգնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։

«Եթե որևէ մեկն այլ կերպ է մտածում ԼՂ հարցում, ապա ԼՂ ժողովուրդն այս դեպքում կպատասխաներ` այդ հակամարտությունն արդեն լուծված է։ Մեզ տևական խաղաղություն է պետք։ Հայաստանը բանակցային գործընթացում չի ներկայացնում Լեռնային Ղարաբաղը, սակայն ՀՀ–ն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստ են ջանքեր գործադրել տարածաշրջանում հարատևելի խաղաղ իրավիճակ ստեղծելու համար»,–ասաց Փաշինյանը։

Նա առաջարկեց Ալիևին հարատև խաղաղության գաղափարն ընկալել որպես երկուստեք անելիք և դա դիտարկել ոչ միայն երկու ազգերի ազգային օրակարգի, այլ նաև որպես տարածաշրջանի կայունության խնդիր։

Փաշինյանն Ալիևին տեղը դրեց` հիշեցնելով, թե երբ է Ադրբեջանը հայտնվել քարտեզի վրա

Փաշինյանն ասաց նաև, որ այսօր հայ–ադրբեջանական սահմանին հայ զինծառայող է վիրավորվել, և սա մեր ամենօրյա առճակատումն է. պետք է մտածել` ինչ անել այս իրավիճակին վերջ տալու համար։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետը փետրվարի 13-ին ԳԴՀ է մեկնել աշխատանքային այցով։

Բեռլինում նա արդեն հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի և Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Վարչապետի հետ Գերմանիա մեկնածների թվում են արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։