Ե՛վ մտահոգ են, և՛ աջակցում են. ԵԽ քարտուղարն անդրադարձել է հայաստանյան զարգացումներին

Եվրոպայի խորհուրդն իր լիարժեք աջակցությունն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, այդ թվում` դատաիրավական ոլորտում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Եվրախորհուրդը մի շարք մտահոգություններ ունի Հայաստանում ընթացող զարգացումների  առնչությամբ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այդ մտահոգությունների մասին խոսել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։

«Ես գիտեմ, որ Դուք ինքներդ եք խնդրել Եվրախորհրդին՝ ներգրավվել այս գործընթացում: Եվ Եվրախորհուրդն սկսեց ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում: Կան մի շարք մտահոգություններ, և հետաքրքիր կլինի Ձեզնից լսել, թե ինչպես եք տեսնում հետագա զարգացումները, և թե մենք ինչպես կարող ենք շարունակել օգնել ձեր երկրին»,–ասել է Բուրիչը։

Նա, միաժամանակ, Եվրոպայի խորհրդի լիարժեք աջակցությունն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, այդ թվում` դատաիրավական ոլորտում և նշել, որ կշարունակեն քննարկումները ՀՀ կառավարության հետ այդ ուղղությամբ համագործակցության շուրջ:

Հրայր Թովմասյանն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը

ՍԴ փոփոխությունների նախագիծն ուղարկեք Վենետիկի հանձնաժողով. ԵԽԽՎ կոչը ՀՀ իշխանություններին

ՀՀ վարչապետն էլ իր հերթին հայտնել է, որ 2018–ի հեղափոխությունից հետո պարզ է դարձել, որ ՀՀ սահմանադրական համակարգը գրավված էր. ավելին, այն ականապատված էր: Եվ հիմա, ըստ նրա, ջանքեր են գործադրվում ականազերծելու ժողովրդավարությունը և դատական համակարգը Հայաստանում:

Փաշինյանը մանրամասն խոսել է Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեի հանգամանքների մասին:

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԵԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց նախագիծը։ Հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5–ին։

Մտահոգիչ է Հայաստանի ՍԴ-ի շուրջ ձևավորված կոնֆլիկտը. Վենետիկի հանձնաժողովի նախագահ