ՌԱԴԻՈ

Անտոնյան. «Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն արդեն փորձարկվում է կենդանիների վրա»

Սլավոնական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Նաիրա Գրիգորյան–Անտոնյանը Spiutnik Արմենիայի եթերում անդրադարձել է չինական կորոնավիրուսի խնդրին և դիտարկել իրենց համագործակցությունը չինական կողմի հետ։
Sputnik
Անտոնյան. «Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն արդեն փորձարկվում է կենդանիների վրա»

Սլավոնական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Նաիրա Գրիգորյան–Անտոնյանի տեղեկացմամբ` 2015թ.–ից Սլավոնական համալսարանում գործում է չինարեն լեզվի և մշակույթի կենտրոն, որտեղ դասավանդվում է չինարեն, կազմակերպվում են Չինաստանից հրավիրված մասնագետների դասախոսություններ, իրականացվում է մշակութային ծրագիր։ 

«Ունենք նաև չինացի դասախոսներ, որոնք Հայաստանում աշխատում են առանձին խմբերի` դպրոցականների, ուսանողների, մեծահասակների հետ։ Չանչունի համալսարանը մեր գործընկերն է, որի դասախոսները պարբերաբար գալիս են Հայաստան։ Ունենք նաև ուսանողների համար նախատեսված փոխանակման ծրագիր»,– ասաց Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրենը։ 

Գրիգորյան–Անտոնյանի փոխանցմամբ` Սլավոնական համալսարանի ուսանողների առաջին խումբը Չինաստան մեկնել էր սեպտեմբերին։ Նրանք վերադարձել են առողջ, այստեղ կարանտինային պայմաններում գտնվել են հսկողության ներքո, հանձնել են անալիզներ, և նրանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Իսկ ավելի վաղ Չինաստանից Հայաստան ժամանած ուսանողները մնացել են այստեղ, արձակուրդներն անցկացրել են Հայաստանում և դեռ չեն վերադարձել հայրենիք։

Մոլորակի բնակչության 66%–ը կարող է կորոնավիրուսով վարակվել. ԱՀԿ փորձագետ

Նրա տեղեկացմամբ` գործընկեր համալսարանը ժամանակավորապես առաջարկել է անցնել օնլայն ուսուցման տարբերակին։

Ի դեպ, Սլավոնական համալսարանի դասախոսներից մեկը, որը դասավանդում է ռուսերեն, մնացել է Չինաստանում և նրան վտանգ չի սպառնում, որովհետև չինական կողմը նրան ապահովում է անհրաժեշտ դիմակներով, հակասեպտիկներով, նրան մատակարարվում է ստուգված սնունդ։ 

Կորոնավիրուսի զոհերի թիվն ավելանում է. նոր տվյալներ

Նաիրա Գրիգորյանը–Անտոնյանը նշում է, որ Չինաստանում թեև ամեն օր կորոնավիրուսով վարակվածների թվաքանակն ավելանում է հինգ հազարով, սակայն դրա դեմ պայքարն էլ չի դադարում և ինչպես իրեն տեղեկացրել են Չինաստանից, այդ երկրում կորոնավիրուսի դեմ վակցինան արդեն փորձարկվում է կենդանիների վրա։ 

Հիշեցնենք` «Իզվեսիա» թերթի փոխանցմամբ` Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատու Այրա Լոնջինին երեկ հայտնել էր, որ վատագույն սցենարի դեպքում մոլորակի 66%–ը կվարակվի կորոնավիրուսով։