Ադրբեջանը 1100 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

Արցախի պաշտպանության նախարարությունն ամփոփել է հերթական շաբաթը և հայտնել, թե քանի անգամ է Ադրբեջանը խախտել հրադադարի ռեժիմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում Փետրվարի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 120 անգամ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հակառակորդը նշված ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Զինծառայողների մահվան դեպքերով քրգործեր են հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով

Նշենք, որ անցած շաբաթ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել էր մոտ 190 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց։

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողները դեպքի պահին խրամատում են եղել. նոր մանրամասներ