Երևանում անչափահասի են դանակահարել. նա հիվանդանոցում է

Մեր տեղեկություններով՝ վիճաբանողները Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանի սաներ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Երևանում դանակահարություն է տեղի ունեցել անչափահասների միջև։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ` փետրվարի 13–ին, դանակահարված վիճակում Վնասվածքաբանության և օրթոպետիայի գիտական կենտրոն է տեղափոխվել Երևանում բնակվող մի պատանի։

Ծառայողական կրքեր ԱԻՆ–ում. ինչո՞ւ է սերժանտ Ծատուրովը որոշել դատարան դիմել

Նրա` հիվանդանոց տեղափոխվելուց հետո բուժհաստատություն են եկել ոստիկանության ծառայողները։ Ըստ շրջանառվող լուրերի՝ անչափահասի վնասվածքը ոչ թե պատահականության կամ կատակի հետևանք է, այլ նրան դանակահարել են։

Լուրեր են շրջանառվում, որ տուժածի և նրա հասակակից մեկ այլ պատանու միջև վեճ է տեղի ունեցել, որի ընթացքում մեկը դանակահարել է մյուսին։

Վնասվածքաբանության և օրթոպետիայի գիտական կենտրոնից Sputnik Արմենիային ասացին, որ տղան վիրահատվել է, նրա կյաքին վտանգ չի սպառնում։

ԵՊՀ դասախոսին բռնել են կաշառք վերցնելու ժամանակ

 

Մեր տեղեկություններով՝ երկուսն էլ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանի սաներ են։ Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները ։