Խորովածի փունջ նվիրի. Գարիկ Մարտիրոսյանը խորհուրդ է հարցրել ու զավեշտալի պատասխաններ լսել

Հայտնի շոումենի ընտանիքում փետրվարի 14-ի նվերի մասին մտածում է ոչ միայն ամուսինը, այլև նրա կինը` Ժաննան, որովհետև հենց այդ օրն է ծնվել նրա սիրելին։ Սիրահարները միմյանց բավական զվարճալի ու ինքնատիպ ձևով են շնորհավորել սոցցանցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Հայտնի շոումեն և երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանն այսօր խճճվել է. նա ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել, թե Սիրահարների օրվա կապակցությամբ որ ծաղկեփունջը նվիրի սիրելի կնոջը։

«Նստել ու մտածում եմ, թե որ ծաղկեփունջը նվիրեմ Ժաննոչկային Սուրբ Վալենտինի օրվա առթիվ։ Հոլանդական կակաչներից սարքած փո՞ւնջ, թե՞ շվեյցարական շոկոլադներից», – գրել է նա Instagram–ի իր էջում։

Ընտրություն անելն իսկապես հեշտ չէ, որովհետև առաջին ծաղկեփունջը շատ գեղեցիկ է, իսկ երկրորդը` գայթակղիչ։ Բայց Գարիկին օգնության են հասել նրա բազմաթիվ հետևորդները։

«Ցնցող կին». Գարիկ Մարտիրոսյանը պարծենում ու հպարտանում է իր կողակցով. տեսանյութ

«Ավելի լավ է` 5000 թղթադրամներով ծաղկեփունջ նվիրեք», – առաջարկել է մեկը։

«Ավելի լավ է` խորովածի փունջ նվիրեք»,– ավելի ինքնատիպ լուծում է գտել երկրորդը։

Սակայն մեծամասնությունը խորհուրդ է տվել ժլատություն չանել և երկու փնջերն էլ նվիրել սիրելիին։ Հետևորդներից մեկը ենթադրել է. «Ուզում է իր նվերները նվիրել» (այսօր Գարիկի ծննդյան օրն է)։

Կյանքը հնարավոր է 10 տարով երկարացնել. Գարիկ Մարտիրոսյանը նշել է ՀՀ–ի հրաշալի անկյունները

Երգիծաբանի կնոջ` Ժաննա Լևինան էլ գրառում է արել հենց ծննդյան օրվա թեմայով։ Instagram–ի իր էջում նա երկու լուսանկար է հրապարակել ու գրել. «Կարող եք մեզ շնորհավորել։ Մենք տղա ենք ունեցել։ Քաշը` 87 կգ, հասակը` 1 մ 83 սմ, 8/10 Ապգարի սանդղակով, 46 տարեկան»։

Ժաննայի հետևորդներն իսկույն արձագանքել են։ «Իսկ նա արդեն կուրծք կերե՞լ է»,– հարցրել է մեկը։

Հիշեցնենք, որ Գարիկն ու Ժաննան ծանոթացել են 1997 թվականին Սոչիում, ՈւՀԱ–ի խաղի ժամանակ։ Մեկ տարի անց նրանք ամուսնացել են։ Զույգն ունի մեկ դուստր (անունը` Ժասմին) և մեկ որդի (անունը` Դանիել)։

Գարիկ Մարտիրոսյանը նմանակում է Դմիտրի Նագիևին. տեսանյութ