ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագայ Իլհամ Ալիևը կմասնակցեն Մյունխենում կայանալիք ԼՂ հակամարտության քննարկմանը։
45 րոպեանոց քննարկումը տեղի կունենա անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովում, տեղեկացնում է համաժողովի պաշտոնական կայքը։
Կայքի փոխանցմամբ՝ քննարկումը տեղի կունենան փետրվարի 15-ին՝ ժամը 17:30-18:15-ն ընկած ժամանակահատվածում:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին ԳԴՀ է մեկնել աշխատանքային այցով։ Բեռլինում նա հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի և Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:
Փետրվարի 14-ին վարչապետը մեկնել է Մյունխեն` անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու: Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ: Փաշինյանի հետ Գերմանիա մեկնածների թվում են արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Ինչ են քննարկել Մնացականյանն ու Մամեդյարովը. Երևանի և Բաքվի մեկնաբանությունները