ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Սննդի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում սատկած կենդանիների վաճառք է կասեցրել։ Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
«Ջրի գնով» ձու. ինչի՞ հաշվին է ձուն վաճառվում ինքնարժեքից ցածր գնով
«Երեկ վառվել է Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի բնակիչ Էմմա Հովհաննիսյանին պատկանող անասնագոմը: Մինչ հրշեջ-փրկարարները կազմակերպել են հրդեհաշիջման աշխատանքները, ծխախեդ են եղել և անկել անասնագոմում առկա 6 կով և 4 հորթ: Տեղեկանալով դեպքի մասին՝ արագ Ախուրիկ համայնք են գնացել ՀՀ սննդամթերքի անվտանգության Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչներն ու տեղում կասեցրել անկած կենդանիների մսի վաճառքի փորձը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ ՍԱՏՄ–ի` արդեն մորթված կենդանիները, առկա միս-մսեղիքը տեսուչների ներկայությամբ ու ջանքերով թաղվել են։