ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik.SANA գործակալությունը գրում է, որ այսօր Սիրիայում թուրքական զինյալները երկրի ԶՈւ ուղղաթիռ են խոցել։
Տեղեկության համաձայն` միջադեպը տեղի է ունեցել Հալեպում` Իդլիբի դեէսկալացիայի գոտում։
Պետրոսյան. «Մեր տարածաշրջանում Թուրքիայի ախորժակը կարող է զսպել միայն Ռուսաստանը»
Sputnik–ի հաղորդմամբ, ուղղաթիռը մարտական թռիչքներ էր իրականացնում Ուրում–էլ–Կուբրա ավանում գտնվող ահաբեկիչների հենակետերի մերձակայքում։
Ավելի վաղ` փետրվարի 11-ին, Իդլիբ Նայրաբ բնակավայրի մերձակայքում խոցել էին սիրիական Մի-17 ուղղաթիռը։
Սիրիական բանակը հակադարձել է Դամասկոսի ուղղությամբ արձակած հրթիռակոծությանը. տեսանյութ
Որոշ աղբյուրների համաձայն` հարվածը հասցրել էր զինված սիրիական ընդդիմությունը, սակայն տեղեկություն կար, որ դա թուրքական ԶՈւ ձեռքի գործն է։