ՌԱԴԻՈ

Բաղդասարյան. «Պետք չէ թույլ տալ, որ դեսպանատներում ՀՀ քաղաքացիները մասնակցեն հանրաքվեին»

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ կրկին արդիական է դարձել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը վերականգնելու հարցը։ Քննարկումներ են ընթանում սոցցանցերում, հասարակության ներսում, ԱԺ պատգամավորների միջև։ 
Sputnik
Բաղդասարյան. «Պետք չէ թույլ տալ, որ դեսպանատներում ՀՀ քաղաքացիները մասնակցեն հանրաքվեին»

Զուտ իրավական տեսանկյունից ճիշտ կլիներ, որ արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներն ունենային ընտրելու իրավունք և իրենց ընտրությունը կատարեին դեսպանատներում, բայց նախորդ տարիներին դեսպանատներում նման իրավունք չեն ունեցել, որովհետև կարող էին ընտրախախտումների կասկածներ լինել, այսինքն` վերահսկման մեխանիզմները կատարյալ չէին լինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

Հրայր Թովմասյանը հրաժարական կտա՞ մինչև հանրաքվեն. պատասխանում է ՍԴ նախագահի խորհրդականը

«Հիմա նույնպես կարող են նման խոսակցություններ լինել։ Տեսեք, ընդդիմադիր որոշ կուսակցություններ արդեն հայտարարում են, որ հանրաքվեի արդյունքները կեղծվելու են։ Կարծում եմ, որ հիմա էլ պետք չէ թույլ տալ, որ դեսպանատներում ՀՀ քաղաքացիները մասնակցեն հանրաքվեին, որովհետև հանրաքվեի արդյունքների վերահսկման բավարար մեխանիզմներ այս ընթացքում չեն ստեղծվել։ Մտահոգություն կա, որ ընդդիմադիր ուժերը կարող են շահարկել այդ փաստը և սևացնել հանրաքվեն»,– ասաց քաղաքագետը։ 

Նա կարծում է, որ նույնիսկ նրանք, ովքեր ունեն հնարավորություն մեկ օրով Հայաստան գալու, մեկ մարդու պես չեն ժամանի հայրենիք, թեև վատ չէր լինի, որ լսեին վարչապետի կոչը, ինչից կշահեր թե՛ Հայաստանը, թե՛ հանրաքվեն։

ՀՀԿ–ն չի մասնակցի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին

Չնայած այդ հանգամանքին, ըստ Բաղդասարյանի, ճիշտ կլիներ, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն իրավունք ունենային մասնակցելու հանրաքվեին։

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԵԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց նախագիծը։ 

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5-ին։

ՀՅԴ–ն հորդորում է անտեսել հանրաքվեն