ՀՀԿ–ն չի մասնակցի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին

Ըստ ՀՀԿ–ի` սահմանադրական բարեփոխումների միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է ապրիլի 5–ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին որևէ ձևով չմասնակցելու վերաբերյալ:

ՀՅԴ–ն հորդորում է անտեսել հանրաքվեն

«ՀՀԿ–ն կրկին արձանագրում է, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հակասահմանդրական է, հակաիրավական և հակաժողովրդավարական: Հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին»,–նշված է ՀՀԿ–ի հայտարարության մեջ։

Ըստ ՀՀԿ–ի` սահմանադրական բարեփոխումների միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, ինչը ոչ միայն չի լուծելու ՀՀ քաղաքացիների առջև ծառացած բազմաթիվ իրական խնդիրները, այլև պետականությունը քանդելու հերթական քայլն է: Այն հանրությանն առավել կարևոր խնդիրներից շեղելու և իշխանության արձանագրած ձախողումները թաքցնելու առիթ է:

«Քաղաքական շահը թույլ չի տալիս համախմբվել մեկ տանիքի տակ». Քեռյանը` «ոչ»–ի շտաբի մասին

Կուսակցությունում կարծում են, որ միջազգային հանրության արձագանքը վկայում է` գործընթացը հարիր չէ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությանը, վնասում է ՀՀ միջազգային հեղինակությանը,  և այն թուլացնելու է Հայաստանի դիրքերը Արցախյան բանակցություններում:

Հակոբյան. «Չի բացառվում, որ «ոչ»–ի համար ձևավորվի ընդհանուր ընդդիմադիր պլատֆորմ»

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԵԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց նախագիծը։ Հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5–ին։